Վրաստանում հոկտեմբերի 27-ին անց են կացվում նախագահական ընտրություններ:
Ընտրատեղամասերը բաց են Մոսկվայի ժամանակով 08:00-ից ու կաշխատեն մինչեւ 20:00: ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների թիվը, որոնք կարող են մասնակցել քվեարկությանը Վրաստանի տարածքում, կազմում է մոտ 3 մլն: Երկրում բաց կլինի ավելի քան երեք հազար ընտրատեղամասեր ու 34 հավելյալ հատուկ տեղամասեր:Պաշտոնապես գրանցված է նախագահի 23 թեկնածու:
Նրանց շարքում են իշխող «Վրացական երազանք» կոալիցիան ներկայացնող Գեորգի Մարգելաշվիլին, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, նախկին իշխող կուսակցություն «Միացյալ ազգային շարժումը» ներկայացնող Դավիթ Բակրաձեն եւ ուրիշներ:





























