Բանգլադեշում հոկտեմբերի 27-ին ընթանում է եռօրյա համընդհանուր գործադուլ, որի պահանջն է կառավարության հրաժարականը: Բողոքի ակցիան կայանում է չնայած նրան, որ երկրի վարչապետ Շեյխ Հասինին հեռախոսազանգ է ունեցել ընդդիմության առաջնորդի հետ ակցիան չեղյալ հայտարարելու խնդրանքով, հաղորդում է BBC-ին:

Բանգլադեշում ընդդիմությունը պահանջում է կառավարությունից իշխանությունը փոխանցել չեզոք ուժի հունվարին կայանալիք համընդհանուր ընտրությունների նախօրեին: Իր հերթին կառավարությունը ծրագրում է ընտրությունների անցկացման ժամանակ բոլոր կուսակցություններից կազմված կաբինետ ձեւավորել: Ընդդիմությունը մերժում է այս ծրագիրը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Բանգլադեշում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության ներկայացուցիչների ու անվտանգության ուժերի միջեւ, ինչը հանգեցրել է նվազագույնը 6 հոու մահվան, տասնյակները վիրավորվել են, հաղորդում է Ռոսբալտը: