«Transparency International-Վրաստան» հասարակական կազմակերպությունից դիտորդուհին սկսել է ծննդաբերել Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում քվեարկության մեկնարկից քիչ անց, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Կնոջ մոտ երկունքի ցավեր են սկսվել, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Կինը տղա է ունեցել, որին Facebook սոցիալական ցանցի վրացի օգտատերերն առաջարկում են անվանել ընտրություններում հաղթող թեկնածուի պատվին:

Նշենք, որ Վրաստանում հոկտեմբերի 27-ին նախագահական ընտրություններ են ընթանում: Պաշտոնապես գրանցված է նախագահի 23 թեկնածու, սակայն հիմնական թեկնածուներ են համարվում իշխող «Վրացական երազանք» կոալիցիան ներկայացնող Գեորգի Մարգելաշվիլին, «Միացյալ ազգային շարժումը» ներկայացնող Դավիթ Բակրաձեն (Սահակաշվիլու կուսակցությունը) եւ Նինո Բուրջանաձեն «Դեմոկրատական շարժում. Միացյալ Վրաստան» կուսակցությունից: