ԱՄՆ-ում չորս բանտարկյալների հաջողվել է փախուստի դիմել լոգասենյակի օդանցքի միջոցով: Միջադեպը պատահել է Օքլահոմա նահանգի Կադդո շրջանի համապատասխան հաստատությունում: Տեղաբնակները հաղորդել են, որ տեսել են, թե ինչպես են նարնջագույն հագուստով չորս մարդիկ փախչում: Դրանից հետո կենտրոնում ստուգում է իրականացվել, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ոստիկանությունն ընդգծում է, որ նրանց հանցագործությունների միջեւ կապ չկա:

 Մոտ մեկ շաբաթ առաջ Ֆլորիդայում ոստիկանները բռնել էին բանտից փախուստի դիմած երկու ցմահ դատապարտյալների, որոնք կարողացել էին ազատության մեջ հայտնվել պատիժը մեղմելու մասին կեղծ փաստաթղթերի հիման վրա: