Արգենտինայի իշխող «Ճակատ հանուն հաղթանակի» շարժումը պահպանում է խորհրդարանական մեծամասնությունը, սակայն ընդդիմությունն ամրապնդում է իր դիրքը: Նման արդյունքներ են հրապարակել էքզիտ-պոլերը՝ Արգենտինայում Ազգային կոնգրեսի ընտրությունների ավարտից հետո:

Հաղորդվում է, որ կառավարության կողմնակիցները ընդդիմությանը պարտվել են մայրաքաղաքում, երկրի գլխավոր քաղաքներում, ինչպես նաեւ խոշորագույն նահանգում՝ Բուենոս Այրեսում, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Հոկտեմբերի 27-ին կայացած ընտրությունների արդյունքները կորոշեն քաղաքական ուժերի դասավորությունը 2015-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Երկրի սահմանադրության համաձայն՝ ներկայիս նախագահը չի կարող երրորդ անգամ վերընտրվել նախագահի պաշտոնում: