Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր Վրաստանի պաշտպանության նախկին նախարար եւ պատժի իրականացման բաժանմունքի նախկին  ղեկավար Բաչո Ախալայային մեղավոր է ճանաչել 2006թ բանտային բունտի գործի շրջանակներում եւ դատապարտել երեք տարի եւ ինն ամիս ազատազրկման:

Ախալայայի դատապաշտպանը հայտարարել, որ բողոքարկելու է քաղաքային դատարանի որոշումը, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Պաշտպանության նախկին նախարարը, որը երկիրը լքել էր նախքան նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրությունները, վերադարձել էր նոյեմբերի 5-ին եւ երկու օր անց ձերբակալվել: Նրա դեմ մեղադրանքներ են ներկայացվել չորս քրեական գործերի շրջանակներում: