Ոստիկանության Թալինի բաժնում, հոկտեմբերի 27-ին, «Թալին» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 75-ամյա Երվանդ Եղիազարյանը` հայտնելով, որ բակում խոտի դեզից վայր է ընկել:

Ժամը 20.45-ին Եղիազարյանը հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.00-ին, 45-ամյա Ավետիս Ա.-ն մեղայականով ներկայացել է բաժին եւ հաղորդում տվել, որ ժամը 18.00-ի սահմաններում Արտենի գյուղի Խանջյան փողոցում իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Երվանդ Եղիազարյանին:

Կատարվում է քննություն: