Ադրբեջանում զորամասից փախած զինվորին գտել են սահմանի մոտ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, զինծառայող Ջամիլ Էլհին օղլու Հուսեյնզադեն վիրավորված հայտնաբերվել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին: Թե ում կողմից եւ ինչ հանգամանքներում է նա վիրավորվել, առայժմ հայտնի չէ: Այս միջադեպի հանդեպ վերաբերմունքի մասին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունում պարզել հնարավոր չի եղել:
19-ամյա զինծառայողը հոկտեմբերի 26-ին ինքնակամ լքել է Տովուզի զորամասը՝ իր հետ վերցնելով տաբելային զենքը:
Միջադեպից անմիջապես հետո օպերատիվ խումբ է ստեղծվել, օրինապահները տեղեկացվել են պատահարի մասին:
Չի բացառվում, որ զինվորը մտադիր է եղել հատել սահմանն ու հանձնվել հայկական ԶՈւ-ին:





























