Ռուսաստանը չի խզի Ուկրաինայի հետ իր առեւտրային հարաբերությունները՝ Եվրամիության հետ ասոցացման դեպքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով միջազգային համագործակցության հարցերով ռուս-ուկրաինական ենթահանձնաժողովի նիստին:
«Այդ կապերը չեն խզվի, դրանք կիրականացվեն բարենպաստության սկզբունքի հիման վրա, ինչպես որ նախատեսվում է: Սակայն ազատ առեւտրի գոտու մասին ԱՊՀ պայմանագրից բխող լրացուցիչ արտոնությունների մասին հազիվ թե խոսք լինի, եթե ուկրաինական շուկան բեռնվի ԵՄ-ից մրցակցող ապրանքներով»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Վիլնյուսում նախատեսվող գագաթաժողովի ընթացքում Ուկրաինան կարող է ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել:





























