«Թուրքական ավիաուղիների» երկու ուղեւորատար օդանավեր հոկտեմբերի 28-ին բախվել են Ստամբուլի՝ Աթաթուրքի անվան օդանավակայանում:
Վիեննա-Ստամբուլ չվերթն իրականացնող Airbus А330-200 օդանավը բախվել է Սան Պաուլու-Ստամբուլ չվերթն իրականացնող Airbus А340-300 օդանավին:
Բախվելու արդյունքում երկու օդանավերն էլ լրջորեն վնասվել են: Ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CNN Turk-ը: Ներկայումս օդանավակայանի անվտանգության ծառայությունը պարզում է միջադեպի մանրամասները:




























