2012թ Սերբիան Ադրբեջանին 150 ատրճանակ-գնդացիրներ է տրամադրել: Ինչպես հաղորդում է AzeriDefence-ը, այս մասին ասվում է Սերբիայի զեկույցում, որը ներկայացվել է ՄԱԿ-ի սովորական սպառազինության ռեգիստրին: Զեկույցում չի հաղորդվում ստացող-հաստատությունների անունները եւ արտադրանքի մակնիշը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ նախորդ տարի Ադրբեջանը Թուրքիայից գնել է 1545 ատրճանակներ, հաղորդում է Vesti.az-ը:
AzeriDefence կայքը, վկայակոչելով Բելառուսի զեկույցը, եւս հաղորդում է, որ 2011-2012թթ ընթացքում Բելառուսը Ադրբեջանին մատակարարել է 93 Т-72 տանկ, 60 ԲՏՌ-70, 5 ՍՈւ- 25 ռազմական օդանավ:





























