Երեւանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ, հոկտեմբերի 27-ին, իրար են բախվել «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենան եւ «Յուտոնգ» մակնիշի ավտոբուսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միթսուբիշի»-ի վարորդը, 2 ուղեւորները եւ «Յուտոնգ»-ի ավտոբուսի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























