Երեւանի Հյուսիսային պողոտայի սալիկապատման աշխատանքների առաջին փուլն ընթացքի մեջ է եւ կավարտվի սահմանված ժամանակացույցով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի գլխավոր ճարտարապետը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքի կանաչապատման եւ ծաղկապատման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ մեկնարկել է բազմամյա ծաղիկները ջերմոցներ տեղափոխելու եւ պահպանելու գործընթացը:
Առաջիկա աշնանային ծառատունկի վերաբերյալ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Զեկուցվել է նաեւ, որ շարունակվում են տերեւների մաքրման աշխատանքները: Զուգահեռ հսկողություն է իրականացվում կուտակված տերեւների այրումը բացառելու ուղղությամբ:
Հանձնարարվել է խստորեն հետեւել տնտեսվարողների, մասնավորապես, զբոսայգիների տարածքում գործունեություն ծավալող անձանց եւ կազմակերպությունների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման շրջանակում տերեւների մաքրման աշխատանքների կազմակերպմանը:





























