Ռումինիայի հարավում՝ Դեվեսելուում, բազայում մեկնարկում է ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի եվրոպական ՀՀՊ համակարգի տեղադրումը:
Արարողությանը մասնակցելու համար Ռումինիա է ժամանելու քաղաքական հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Միլլերը եւ ՆԱՏՕ-ի մի շարք բարձրաստիճան անդամ-պետություններ, հաղորդում է «Ինտերֆաքսը» է վկայակոչելով Բուխարեստում ամերիկյան դեսպանատունը:
Մինչ այդ Ռուսաստանը կրկին կոչ է արել Նահանգներին ու ՆԱՏՕ-ին փորձել համատեղ դուրս գալ փակուղուց՝ կապված ՀՀՊ համակարգի քննարկումների հետ, որն առանցքային տեղ է գրավում Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ լարվածության ավելացման հետ:
Այս թեման այսօր բարձրացրել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով միջազգային համագործակցության հարցերով ռուս-ուկրաինական ենթախմբի նիստին:
Հիշեցնենք, որ 2011-ի դեկտեմբերին ԱՄՆ եւ Ռումինիայի միջեւ բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու մասին համաձայնագիր է ստորագրվել:





























