Հոկտեմբերի 28-ին Վարշավայում 87 տարեկանում վախճանվել է հետկոմունիստական Լեհաստանի առաջին վարչապետ Թադեուշ Մազովեցկին:

Մազովեցկին լեհական «Սոլիդարնոստ» շարժման առաջնորդներից մեկն է, որը բազմաթիվ բողոքի ցույցերով կարողացել էր երկիրը մինչեւ 1989թ. կառավարած տոտալիտար վարչակարգին համոզել բանակցությունների գնալ:   Լեհաստանի պատմության մեջ որպես «Կլոր սեղան» մտած բանակցություններից հետո սկսվել էր Լեհաստանի խաղաղ անցումը ժողովրդավարությանը, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Մազովեցկին իշխանությունների հետ բանակցություններ վարելու գաղափարի հեղինակն էր, որոնց արդյունքում էլ ստեղծվել էր առաջին ոչ կոմունիստական կառավարությունը, որն էլ  նա գլխավորել էր: Մազովեցկիի քաղաքական բարեփոխումները վերջնականապես խաչ էին քաշել Վարշավայում կոմունիստական վարչակարգի վրա: