Հայտնի ամերիկացի ջազմեն, երկու «Գրեմմիի» մրցանակակիր, բաս-կիթառահար Մարկուս Միլլերն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Թբիլիսիում կբացի ջազ փառատոնը: Թբիլիսյան համերգի ժամանակ նա կներկայացնի 2012 թվականի իր ալբոմը:
«Ես արդեն 3-րդ անգամ եմ Թբիլիսիում: Ես եւ իմ բենդը խոստանում ենք անմոռանալի համերգ բոլորին, ով կգա լսելու մեր երաժշտությունը»,-Թբիլիսիի օդանավակայում լրագրողներին հայտարարել է Մարկուս Միլլերը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Թբիլիսյան 16-րդ միջազգային ջազ-փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը, Թբիլիսիի ֆիլհարմոնիայի համերգային դահլիճում:
Փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 29-ին, հանդես կգա իսրայելցի կոնտրաբասահար Ավիշայ Քոենը, իսկ հոկտեմբերի 30-ին՝ DJLogic & Friends-ը:
Փառատոնը կփակի Գրեմմիի մրցանակակիր, ամերիկացի երգչուհի Նաթալի Քոուլը: Նա կկատարի հայտնի Unforgettable երգը, որը ժամանակին երգել է իր հոր՝ լեգենդար ջազ երգիչ եւ դաշնակահար Նեթ Կինգ Քոուլի հետ:


























