Հայաստանի կենտրոնական բանկը շահագրգռված չէ դրամի ուժեղացմամբ եւ ձգտում է թույլ չտալ դա: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ հանձնաժողովներում սկսած բյուջետային քննարկումների ընթացքում:

Նրա տեղեկացմամբ՝ ԿԲ-ն այս տարի զուտ 40 մլն դոլար է գնել ֆինանսական շուկայոմ՝ կանխելով դրամի ամրապնդումը: «Վաղուց է՝ դոլար չենք վաճառում»,-հայտարարեց ԿԲ նախագահը; Շուկայից գնված դոլարներն ուղղվում են միջազգային պահուստների համալրմանը:

Ա. Ջավադյանն ասաց, որ փոխարժեքին միջամտում են միայն կտրուկ տատանումների դեպքում, առաջիկայում էլ կպահպանեն այդ քաղաքականությունը: