Մեծ Բրիտանիայում սկանդալ է ծագել. լրատվամիջոցներում լուսանկար է հայտնվել, որտեղ երկու բրիտանացի զինծառայող կանգնած են Թագավորության դրոշի ֆոնին` նացիստական ողջույնի ձեւով ձեռքները վեր պարզած:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում հաստատել են լուսանկարի իսկությունը, գրում է The Daily Mail-ը: Ըստ հրատարակչության` լուսանկարն արվել է երեք տարի առաջ` Աֆղանստանի Հիլմենդ կայանում:
Ռազմական գերատեսչությունում վստահեցրել են, որ երկու զինծառայողն էլ պատժվել են: Ընդ որում, հայտնի չէ, թե շարունակում են արդյոք այդ զինվորները ծառայել բրիտանական բանակի շարքերում, հաղորդում է ՆՏՎ-ն:
Մի քանի տարի առաջ նման պատմության մասնակից էր Աֆղանստանում ամենահայտնի բրիտանացի զինծառայող եւ խաղաղապահ գործողության մասնակից արքայազն Հարրին:
Այն ժամանակ նա երեկույթում հայտնվել էր սվաստիկայով վերնաշապիկով: Խոշոր սկանդալ էր բարձրացել, արքայազնը ստիպված էր եղել երկար ներողություն խնդրել, իսկ որպես պատիժ նրան ուղարկել էին խոզաբները մաքրելու:





























