«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ փականների փոխարինման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ը դադարեցվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ 11-րդ փողոցի, իսկ հոկտեմբերի 29-ի ժամը 10:00-ից մինչեւ հոկտեմբերի 30-ի ժամը 1800-ը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Անհաղթի, Սեւակի փողոցներով պարպակված, Ուլնեցի, Հասրաթյան, Սարկավագի, Անհաղթի փողոցներով պարպակված թաղամասերի, ինչպես նաեւ Ահարոնյան, Կամարակ, Ռադիշեւ, Նոր Աշխարհյան, Էմինեսկու, Ռայնիսի, Վահյան, Գոգոլի, Գերցինի, Ծարավ Աղբյուրի, Ադոնցի, Ներսիսյան, Ավետիսյան, Շավրոյան փողոցների հասցեների գազասպառողների գազամատակարարումը:
«ՀայՌուսգազարդը» հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:





























