Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական կողմից եղել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը բավական հանգիստ է, սովորական»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Բեչդ-Իջեւան ճանապարհը: Միջադեպը տեղի է ունեցել Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մոտ, ժամը 13-14-ի սահմաններում: Կրակոցներից հետեւանքով զոհվել է շարքային Գարիկ Պողոսյանը, եւս երեք զինվորներ վիրավորվել են: