«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթել է Վրաստանի նախագահի ընտրություններում:  Քվեաթերթիկների 99,68%-ի հաշվարկից հետո Մարգվելաշվիլին ստացել է  62,12% ձայն:

Վրաստանի ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Էկա Ազարաշվիլին հայտնել է, որ դրանք վերջնական տվյալներն են, եւ այլեւս ոչինչ չի փոխվի:

Հաղթող թեկնածուի հիմնական մրցակիցներ Դավիթ Բաքրաձեն եւ Նինո Բուրջանաձեն հավաքել են համապատասխանաբար 21,72% եւ 10,18% ձայն: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 46,91%: