Հայաստանի Հանրապետության 2014 թ. պետական բյուջեում ոստիկանության պահպանման ծախսերը կկազմեն մոտ 34 մլրդ դրամ (մոտ 85 մլն դոլար), կամ 11%-ով ավելի, քան 2013 թ.: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Եւս 20 մլրդ դրամ կազմելու է ՀՀ ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը:

Ոստիկանության արտաբյուջեն հիմնականում ձեւավորվում է ճանապարհային ոստիկանության կողմից կիրառվող տուգանքներից:

Ոստիկանության աշխատողների աշխատավարձերին կուղղվի 26,1 մլրդ դրամ, որը 2013 թ. պետական բյուջեի նկատմամբ աճել է 3,9 մլրդ դրամով: