Իսպանիայում արհմիությունների կոչով այսօր մեկնարկել է երկաթուղայինների գործադուլը: Նրանք բողոքում են պետական երկաթուղային ընկերությունը չորս ընկերությունների բաժանելու դեմ, ինչը սպառնալիք է հանդիսանում դրանց հետագա մասնավորեցման համար, ինչպես նաեւ անձնակազմին սպառնում են կրճատումներով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Արհմիությունների տվյալներով՝ այսօր աշխատանքի դուրս չեն եկել ընկերության աշխատակիցների 60 տոկոսը: Գործադուլի առաջին երեք օրերին աշխատանքը դադարեցվելու է առանձին ժամերի, իսկ հոկտեմբերի 31-ին՝ ամբողջ օրվա ընթացքում: