Հայաստանի մուտքը Միացյալ մաքսային միություն կարող է հանգեցնել ավտոմեքենաների շարժիչների էկոլոգիայի նկատմամաբ ավելի խիստ պահանջների: Իսկ նոր շարժիչնեը կարող են բարձրացնել մեքենայի արժեքը:

Միացյալ մաքսային միության շրջանակներում ամբողջությամբ դեռ ոչինչ որոշված չէ, թե վառելիքի ու շարժիչի(հայտնի «Եվրո» շարքից) էկոլոգիական որ չափանիշը պետք է կիրառել: Ռուսաստանն անցել է «Եվրո-4»-ին, Ղազախստանը պատրաստվում է: Բելառուսում գործում է «Եվրո-3»-ը, իսկ Հայաստանում ՝ «Եվրո-2»-ն է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Մինսկի ավտոմոբիլային գործարան» ԲԲԸ-ի արտահանման բյուրոյի տնօրեն Օլգա Մասկեւիչը նշել է, որ ընկերությունը կախված երկրի նշանակումից տարբեր շարժիչներ է տեղադրում: Հայաստանի ու հարեւան Վրաստանի համար «Եվրո-2»-ն է, Մոլդովայի համար՝ «Եվրո-3», իսկ Բելառուսին հարեւան ԵՄ երկրներում՝ Լիտվայում, Լատվայում ու Լեհաստանում, որտեղ նույնպես արտահանում են «ՄԱԶ» ավտոբուսները, պատրաստվում են անցնել «Եվրո-5»-ի:

«Հարցն այն է, որ եթե Հայաստանը բենզին ներմուծում է հիմնականում Եվրամիությունից, ապա այն նույնպես պետք է համապատասխանի նվազագույնը «Եվրո-4»-ին: Իսկ հին չափանիշների շարժիչը գործարկել նոր չափանիշի բենզինով, ընդհակառակը, կկրճատի շարժիչ գործունեության ժամկետը»,- պարզաբանել է Մասկեւիչը:

Ծախսերն անխուսափելի են նաեւ նոր չափանիշենրի անցման դեպքում՝ «Եվրո-3», ապա «Եվրո-4». Նոր սերնդի շարժիչը մեքենայի գինը կբարձրացնի նվազագույնը 10 տոկոսով:

Նշենք, որ Հայաստանում բենզինի նկատմամբ արդեն գործում են էկոլոգիական սահմանափակումներ. 2001թ.-ից հանրապետությունում արգելված է կապար պարունակող էթիլավորվախ բենիզինի ներկրումը: Մաքսային միությունում կընդունե՞ն «Եվրո-4»-ի պարտադիր պահանջը, թե կսահմանեն համարժեք ԳՕՍՏ: Եթե այո, ապա դրա դիմաց ստիպված կլինեն վճարել վարորդները: