Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում այս գիշեր միջադեպ է տեղի ունեցել:
NEWS.am-ի տեղեկություններով, գիշերը ժամը 4-ի սահմաններում երեք անհայտ անձ ատրճանակով ներխուժել են դպրոց, թերեւս գողություն անելու նպատակով: Վրա է հասել դպրոցի պահակը, նրանց հետ վիճաբանության մեջ մտել, աղմուկ բարձրացրել, ինչից հետո նրանք փախուստի են դիմել:
Այս միջադեպի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են, որ հարձակվողների մոտ գազային ատրճանակ է եղել: Դեռ հայտնի չէ՝ ովքեր են: Նրանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվել:





























