Տարվա ավարտը բավականին հետաքրքիր կլինի, քանի որ մեկը մյուսի հետեւից հարեւան երկրներում ընտրություններ են տեղի ունենում: Այս մասին այսօր հոկտեմբերի 29-ին  հրավիրված ասուլիսին ասաց  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանում ավարտված ընտրություններից հետո առաջիկայում ականատես կլինենք ԼՂ խնդրի շուրջ բանակցային որոշակի ակտիվացմանը:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Դավթյանն առանձնացրեց բյուջեի քննարկումը եւ նշեց, որ դրական  է վերաբերվում պատգամավորների աշխատավարձի բարձրացմանը:«Ես իմ գործընկերներին մի այսպիսի առաջարկ կանեմ, եթե նրանք պատարստ են հրաժարվել ավելացված մասից ես ընդհանրապես ամբողջ մասից կհրաժարվեմ  եւ այդ ամբողջ աշխատավարձերը ուղղենք մշակութային կամ հաշմանդամություն ունեցողների խնդրին, բայց կարծում եմ, որ խնդիրը գլոբալ է վերբերվում է, ոչ թե 131 , այլ 165 հազար մարդու»,- նշեց Արտակ Դավթյանը: Նրա խոսքով, բյուջե 2014 –ը 32 հազար մարդու աղքատության շեմից  կհանի: