ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնել է Արեշի (էրեբունու) շուկան եւ այն­տեղ հերթական «Երեւան սիթի» սուպերմարկետն է բացելու: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Իսկ առեւտրա­կաններին տարածքն ազատելու համար մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամա­նակ է տրվել:

Արեշի շուկայի տարածքում առեւտրով են զբաղվում իրենց ստացած բերքը իրացնող տասնյակ գյուղա­ցիներ, մանրավաճառներ, խանութպաններ: Ան­հայտ է, թե ինչով են զբաղվելու առեւտրականները 2014թ. հունվարից սկսած: Փոխարենը Ալեքսանյա­նին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների թիվը կհասնի 9-ի՝ չհաշված «Փակ շուկան» եւ «Գուրմանը»»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):