Ռուսաստանի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը տեղեկատվական կրակահերթ էր, եւ այն ուղղված էր նաեւ մեր հարեւաններին: Այս մասին այսօր հոկտեմբերի 29-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով հայտնի ռեպորտաժին:
Նա նշեց, թե հասկանալի է՝ այն ինչ լրատվամիջոց է: «Մի առիթով Միացյալ նահանգների նախագահներից մեկը ասել է, որ CNN-ն մեր անվտանգության խորհրդի հերթական անդամն է: Հիմա OPT-ն էլ, ըստ էության, Ռուսաստանի անվտանգության խորհրդի հերթական անդամն է: Նորից պետք է ասեմ, որ հռետորաբանությունը իրողություններից պետք է տարբերենք»,- ասաց Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով մեր ցանկությունը ինչ-որ մենք հայտարարեցինք սեպտեմբերի 3-ին, Մինսկում պաշտոնկան տեսք ստացավ: «Սա է իրողությունը եւ այս իրողությունը պետք է ընդունենք: Տեղեկատվական կրակահերթը ուղղված էր նաեւ երեւի մեր հարեւաններին: Բայց իրողությունները այլ են եւ այն, ինչ հրամցվում է հասարկությանը կամ հասարակություններին , սրանք իրարից պետք է կարողանանք տարբերակել»,- ավելացրեց Արտակ Դավթյանը:





























