«168 ժամ» թերթը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է նա վերաբերվում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, այն դեպքում, երբ աղքատության մակարդակը, անգամ պաշտոնական տվյալներով, բավական բարձր է։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Ի պատասխան Մանվել Գրիգորյանն ասաց. «Ընդհանրապես կյանքում, բոլոր տեղերում էլ լավ ու վատ կա, շատ ստացող էլ կա, քիչ էլ, մեր ժողովուրդն էլ, բոլոր ժողովուրդերն էլ նեղությունների մեջ են: Բայց տեսա՞ք՝ բյուջեով ինչքան գումար են հատկացրել, շատ ծախսեր կան, սա նշանակում ա, որ ամեն ինչ գնալու ա ժողովրդի համար: Ժողովուրդ մի մասին պիտի չհամարենք, եթե ես առանձին եմ, դու առանձին՝ էդպես չի լինում. բոլորս միասին ժողովուրդ ենք: Շարքային զինվորն էլ ա ժողովուրդ, ինքն էլ ա ընտանիքի տեր կամ էն լեյտենանտը, որ նոր ա ավարտել, գնացել սահման՝ իրա աշխատավարձն էլ են բարձրացնում, իսկ դուք խոսում եք կառավարությունից, պատգամավորներից մենակ»»,- մեջբերում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
«168 ժամ». Այս կյանքում բավականություն չկա. Մանվել Գրիգորյանը՝ պաշտոնյաների աշխա





























