«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 28-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Երեւանի Աբովյան փողոցի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, պատաճառել մարմնական վնասվածքներ եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, հոկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 52 շենքի դիմաց տրոլեյբուսը կտրուկ առաջ է շարժվել, ինչի հետեւանքով 54-ամյա ուղեւորուհին սրահում վայր է ընկնել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետեւանքով վարորդները եւ «Ֆոլքսվագեն»-ի ուղեւորուհին ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























