Ոչ մի հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու պետական բյուջեն պետք է բնորոշել որպես «լոմբարդային»: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի տեսակետին: Ըստ Ն. Զոհրաբյանի՝ բյուջեն լոմբարդային է, քանի որ շահելու են բանկերը, ապահովագրական ընկերությունները, բրոքերները:

Պ. Սաֆարյանն ասաց, որ բյուջեի 30%-ից ավելին ուղղվելու է թոշակներին, նպաստներին ու աշխատավարձերին, հետեւաբար՝ այն ոչ մի կերպ «լոմբարդային» անվանել չի կարելի: