Հոկտեմբերի 28-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մշակույթի տան մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21099» եւ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 96 հասցեի մոտ «ԳԱԶ-2707-10» մակնիշի ավտոմեքենան բախվել է տրակտորի:
Տրակտորի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Երեւանյան խճուղու թիվ 67 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել հողաթմբի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























