Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության աշխատակցի կողմից վրաերթի հետեւանքով անչափահաս Զ. Հ.-ին մարմնական վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի տեղամասային տեսուչ Արման Եփրեմյանը 2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Արեւշատ-Դիտակ գյուղամիջյան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արեւշատ գյուղի բնակիչ 2004 թվականին ծնված Զ. Հ.-ին, ինչի հետեւանքով վերջինս գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Նախաքննությունը շարունակվում է: