Ոչ կապիտալ շինություններում տեղաայված մոսկովյան գյուղատնտեսական շոըկաները վերածվելու են բազմահարկ ավտոկայանատեղիների եւ առեւտրի կենտրոնների:

Մոսկվայի ծառայությունների եւ առեւտրի դեպարտամենտի ծրագրերի համաձայն՝ մինչեւ 2015թ 27 ոչ կապիտալ գյուղատնտեսական շուկաներից կմնա միայն մեկը՝ քաղաքի հարավում: Այն կտեղափոխվի կապիտալ շինություն:

Եվս 12 գյուղատնտեսական շուկաների տարածքում մինչեւ 2016-ը գործելու են ժամանակակից առեւտրի կենտրոններ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:

Հաղորդվում է, որ բոլոր ոչ կապիտալ գյուղատնտեսական շուկաները մասնավոր են, սակայն սեփականատերերի հետ խնդիրներ պետք է որ չլինեն, պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ծառայությունների եւ առեւտրի դեպատամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը:

Ներկայումս Մոսկվայում գործում է  57 շուկա՝ 27-ը ոչ կապիտալ, 30-ը՝ կապիտալ շինություններում: