Հայաստանի բնապահպանության նախարարության՝  հոկտեմբերի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.15 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 28 որոշում եւ հաշվարկվել է 2.27 մլն դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 107.1  հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա հաշվարկվել է 832հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա կայացվել է 50  հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում  եւ հաշվարկվել է 176.2  հազար դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80  հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 95 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների  շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30  հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների  հայտնաբերած նմանատիպ մեկ այ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30  հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժինը տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Նույն չափով տուգանք է նշանակել նաեւ Երեւանի տարածքային բաժինը:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած հանքանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքի համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 168 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած Փայտանյութի ապօրինի տեղափոխման

մեկ դեպքի  համար կայացվել է  100  հազար դրամ  գումարի  վարչական տուգանքի մեկ որոշում: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի ընթացքում հայտնաբերված նմանատիպ մեկ այլ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 12.96  հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների վերահսկողական աշխատանքների իրականացման արդյունքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման  երկու դեպքի համար կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 90 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.95 մլն դրամգումար:

Արագ արձագանքման աշխատանքային խմբի նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կայացրած քսանվեց որոշումներով  պետական բյուջե պետք է մուտքագրվի վարչական իրավախախտումների գործերով 1,26 մլն դրամ իսկ բնությանը պատճառած վնասի վերականգնման մասով 791.99 հազար դրամ: