«Հայազն» կուսակցության երիտասարդական թեւը իր աջակցությունն է հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը եւ միասնական օրակարգի ձեւավորման կոչին:
Կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչպես նախկինում, այժմ էլ մեր անդամները պատրաստակամ են մասնակցել ցանկացած քաղաքացիական ընդվզման ակցիայի, որը միտված է վերականգնելու սոցիալական արդարությունը, պայքարում է կոռուցիայի եւ անպատժելիության մթնոլորտի դեմ: Միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ կեղծիքի միջոցով պետական պաշտոնի տիրացած անձինք թե՛ Երեւանի քաղաքապետարանում, թե՛ այլ կառույցներում երբեւէ չեն արտահայտել ժողովրդի շահերը, եւ օրհասական է դառնում նրանց բոլորի հրաժարականի պահանջը: Կոչ ենք անում բոլոր գիտակից քաղաքացիներին միանալ պայքարին եւ միասնական ճակատով հասնել արդարության վերականգնմանը»:





























