Ֆրանսուա Օլանդը դարձել է Ֆրանսիայի ամենաչսիրված նախագահը՝ երկրի ողջ պատմության ընթացքում, վկայում են սոցհարցման արդյունքները:

Ֆրանսուա Օլանդի վարկանիշը կազմել է 26%. առաջին անգամ պետության ղեկավարին ֆրանսիացիների 30%-ից էլ քիչ մարդ է աջակցում:

Բնակչության զայրույթը սոցիալիստ նախագահի հանդեպ պայմանավորված է հարկային բեռի ավելացմամբ, գործազրկության աճով եւ միգրանտների հանդեպ տարվող քաղաքականությամբ, հայտնում է Reuters-ը:

Օլանդին գրեթե միաձայն դեմ են աջ կուսակցությունների կողմնակիցները. Նախագահի քաղաքականությանը դեմ են արտահայտվել այդ հատվածից պատասխանողների  97%-ը: Պատասխանողների մոտ 84%-ը նրա քաղաքականությունը համարում են անարդյունավետ, նույնքան ֆրանսիացիներ էլ չեն հավատում, որ Օլանդը կարող է հաղթել 2017թ. նախագահական ընտրություններում:

Օլանդի վարկանիշի նվազման վրա ոչ վերջին դերն է ունեցել նույնասեռականների ամուսնության օրինականացումը, հայտնում է  rbc.ru-ն:

Հիշեցնենք, Ֆրանսուա Օլանդը 2012թ. ընտրություններում 51,64% ձայն էր ստացել՝ մրցակից Սարկոզիից ընդամենը 3%-ով առաջ անցնելով: