Ղրղըզստանում ԱՄՆ դեսպանատունը փոստով կասկածելի սպիտակ փոշիով ծրար է ստացել:

Ծրարի պարունակությունը փորձաքննության է հանձնվել, որի արդյունքներն առայժմ հայտնի չեն, հայտարարել են ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունում՝ հավելելով, որ պատահարի մասին տեղեկացվել են երկրի համապատասխան ծառայությունները:

Դեսպանատան մամուլի ծառայության ներկայացուցիչները չեն հաղորդել, արդյոք ծրարում բացի փոշուց որեւէ այլ բան եղել է, թե ոչ եւ արդյոք որ փոստի միջոցով է ուղարկվել ծրարը՝ միջազգային, թե ղրղըզական: Ընդ որում, դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի վրա միջադեպը չի անդրադարձել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: