Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազության տեղեկատվական եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Լոռու մարզի դատախազը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Նշենք, որ Գեւորգ Կոստանյանի գլխավոր դատախազ նշանակվելուց հետո դատախազությունում սկսվել են կրճատումներ, աշխատակիցները սեփական դիմումների համաձայն ազատվում են աշխատանքից՝ սկսած դատախազի տեղակալներից, օգնականներից վերջացրած մարզային դատախազներով:





























