Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ժամանած ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանից լրագրողներն այսօր՝ հոկտեմբերի 29-ին փորձեցին տեղեկություն ստանալ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի եւ նոր գյուղապետի ընտրությունների մասին:
«Հիմարություններն ու ցնորաբանությունները չեմ մեկնաբանում»,- հայտարարեց Կ. Շահգելդյանը, եւ արագ քայլերով ու բարձր տրամադրությամբ մտավ նիստերի դահլիճ, որտեղ ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են բյուջեի նախագիծը:





























