Երեւանի քաղաքապետարանը թղթի վրա բարձրացրել է երկաթուղայինների վարորդների աշխատավարձերը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ մեկնաբանելով մեկ երթուղայինի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի հաշվարկները:

Նա հավելել է, որ տարակարծություններ անընդհատ են հայտնաբերվում, այդ թվում՝ հանձնաժողովի վերջին հանձնաժողովին: «Այնտեղ ես հարց տվեցի տրանսպորտային ընկերություններին, արդյոք նրանք վճարում են քաղաքապետարանի կողմից յուրաքանչյուր վարորդի համար նախանշված 165 հազար դրամը: Եվ արդյոք յուրաքանչյուր երթուղայինի վրա աշխատում է երկուական վրորդ՝ ութական ժամ աշխատանքային գրաֆիկով: Մտեք ցանկացած ավտոբուսային պարկ եւ կտեսնեք, որ այդպես չէ: Վարորդների պակաս կա»,-հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ աշխատավարձի մասին հարցերին վարորդները գրեթե միշտ պատասխանում են, որ «պլանի վրա են» եւ ստանում են այն, ինչը մնում է պլանը կատարելուց հետո:

Նշենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երթուղայինների գծերը ղեկավարող ընկերությունների տնօրենը հայտարարել է, որ աշխատում են «սպիտակ» աշխատավարձով: Իսկ «Իսավ» ԲԲԸ ղեկավար Պատվական Միհրանյանը անգամ ներկայացրել է իր անձնակազմի աշխատավարձերի հետ կապված փաստաթղթերի կապոց, որը կհաստատեր նրա խոսքերը: