«Խիկարի» կենտրոնի նոր շենքը շահագործման կհանձնվի ընթացող տարվա վերջին: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է հայ-ճապոնական գիտակրթական մշակութային «Խիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, չնայած նրան, որ շենքը դեռ վերանորոգվում է, այնուամենայնիվ, բեմն արդեն ծառայել է իր նպատակին:

«Իրականում, մենք նույնպես չէինք ծրագրում կենտրոնում համերգ կազմակերխել, նախքան նրա վերանորոգումը կավարտվի: Սական մենք յուրահատուկ առաջարկ ստացանք, որից հրաժարվելն անհնար էր»,- պատմել է Կարինե Փիլիպոսյանը: Բանն այն է, որ Հայաստան է այցելել Կարեն Իսրայելյանի(ջութակ) ու Ասուկ Յոշիձակիի (կոտո) դուետը: Համերգը տեղի էր ունեցել հոտկտեմբերի 2-ին ու մեծ հաջողություն էր ունեցել: «Մենք արդեն խելագարության էինք հասցնում եմր շինարարներին, երբ խնդրեցինք երկու օրում ավարտել համերգային դահլիճում հատակների վերանորոգումը, որպեսզի այնտեղ ելույթ ունենալ հնարավոր լիներ: Նրանք ըմբռնումով մոտեցան ու տեղավորվեցին ժամկետներում: Համերգն առանձնանում էր նրանով, որ առաջին անգամ Հայաստան էր բերվել իսկական ճապոնական կոտո: Կարծում եմ, ավելի լավ մեկնարկ մեր կենտրոնի բեմը չէր կարող ունենալ»,- նշել է Կարինե Փիիպոսյանը: Համերգի ընթացքում կատարել են Կոմիտասի ստեղծագործություններն ու ճապոնական երգեր:

Նախօրեին «Խիկարի» կենտրոն են այցելել հյուրեր Տոկիոյից՝ Վասեդա համալսարանի ուսանողներն ու նրանց դասավանդողը, ով Հայաստան է այցելել Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում: Ինչպես պատմել է Կարինե Փիլիպոսյանը, ճապոնացի երեխաների հիմնական հետաքրքրությունը ճարտարապետությունն էր. «Այցելեցին Զվարթնոց ու Էջմիածին: Նրանց համար հայկական մշակույթի ցուցադրություն կազմակերպեցինք, ծանոթացրինք հայկական խոհանոցին: Նրանց հիացրել էր հայկական նիստուկացը»: