Թուրքիայում օդապարիկով թռչելու սիրահար հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինը հոկտեմբերի 29-ին անկարգելով ռեկորդ գրանցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ այկո Ջեփքինը ռուսաստանից ժամանած մարզիչների եւ 40 հոգանոց մարզիկների հետ վարժանքներից հետո կարողացել է հոկտեմբերի 29-ին անկարգելով ռեկորդ գրանցել՝ 18 հազար ֆութ (մոտ 6000 մետր-խմբ) բարձրությունից ընկնելով եւ 220 կմ արագության տակ օդում իրար բռնելով եւ վարժություններ կատարելով։  Ռեկորդի գրանցմանը Հայկոյի գլխավորությամբ մասնակցել է 24 մարզիկ։

Ռեկորդն իրականացնելու համար Թուրքիայի զինուժերը տրամադրել են հատուկ օդանավ, իսկ թռիչքի նախապատրաստության համար անհրաժեշտ պարագաները տրամադրել են Թուրքիայի ԶՈՒ-ն եւ Թուրքիայի օդագնացության խորհուրդը։

Հայկո Ջեփքինի թռիչքն իր փորձերով հանդերձ ցուցադրվելու է Extreme-G հաղորդման ժամանակ։