Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում հեծանվավազք է կազմակերպվել, որտեղ հայ պատանու ընտանիքի ավելի քան 100 ընկերներն ու հարեւանները աջակցել են նրա նախաձեռնությանը՝ մանկատների երեխաների համար հեծանիվներ ձեռք բերելու հարցում: Այս անգամ հեծանիվները կտրամադրվեն Հայաստանի մանկատան սաներին, գրում է «Glendale News-Press»-ը:
Բարձր դասարանցի Սեպուհ Բազիկյանը գումար է հավաքել եւ օգոստոսին Քենիա ուղարկել 43 նոր հեծանիվներ այնտեղի ծնողազուրկ երեխաների համար, իմանալով, որ նրանք օրական մեկ ժամ ոտքով քայլում են դեպի դպրոց եւ հակառակը: Այդ ջանքերը հաջողությամբ էին պսակվել եւ հիմա հայ պատանդին մտադիր է ավելի շատ հեծանիվներ ուղարկել աշխարհի տարբեր երկրներ, որտեղ դրանց կարիքը կա:
Միջոցառումը, որին մասնակցել են ավելի քան 100 հեծանվորդներ եւ ճանապարհորդներ, նպատակ է ունեցել գնել 50 հեծանիվ Հայաստանի մանկատան սաների հետ:
Բազիկյանի «Հեծանիվներ որբերի համար» խումբը, որը վերջերս միացել է «Ուշադրություն երեխաներին» կազմակերպության հետ, այդ միջոցառման ժամանակ հավաքել է շուրջ 5 հազար դոլար: Հայ պատանդին նշել է, որ զարմացած է մասնակիցների մեծ թվով եւ իր նախաձեռնությանը ցուցաբերած աջակցությամբ:
«Ես Հայաստանում չեմ ծնվել, բայց ես մեծ կապ եմ զգում»,-ասել է նա:
Հեծանիվները կբաշխվեն Հայաստանի մանկատների միջեւ:




























