25-ամյա Արթուր Պ.-ն փաստացի ամուսնացել է 14-ամյա աղջնակի հետ, սեռական հարաբերություն ունեցել նրա հետ, որի պատճառով հայտնվել է դատարանի առջեւ:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Արթուր Պ.-ն 2012թ. օգոստոսի 1-ին ամուսնանալով Երեւան քաղաքի բնակչուհի, անչափահաս Ա. Ս.-ի հետ, փոխադարձ համաձայնությամբ նույն տարվա օգոստոսի 7-ին Մուղնի թաղամասում գտնվող իր տանը սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Ա. Ստեփանյանի հետ, որից վերջինս հղիացել է եւ 2013թ.ապրիլի 25-ին դուստր ունեցել:
Տուժողն իր ցուցմունքում պատմել է, որ ինքը 2011 թվականի գարնանը լինելով 13 տարեկան, սիրահարվել է Աշտարակ քաղաքի բնակիչ Արթուր Պ.-ին: Միասին շուրջ մեկ տարի ընկերություն անելուց հետո` 2012 թվականի հուլիսին, նրանք՝ իրենց եւ իրենց ծնողների փոխադարձ համաձայնությամբ, նշանվել են, այնուհետեւ 2012թ. օգոստոսի 1-ին, առանց հարսանյաց արարողության` փաստացի ամուսնացել:
2012թ. օգոստոսի 7-ին Մուղնի թաղամասում գտնվող Արթուր Պ.-ի տանը նրանք, որպես փաստացի ամուսիններ, իրենց կամքով, սեռական հարաբերություն են ունեցել, որի արդյունքում էլ 14-ամյա աղջիկը հղիացել է եւ 2013թ. ապրիլի 25-ին ծննդաբերել:
Աղջիկը դատարանում հայտնել է նաեւ, որ ինքը Արթուր Պ-ի կատմամբ բողոք կամ պահանջ չունի, խնդրել է նրա նկատմամբ մեղմ վերաբերվել, քանի որ իր ամուսինն է: Քննելով գործը դատարանը վճռել է Արթուր Պ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ 100 հազար դրամի չափով: Առաջիկայում գործը կուղարկվի դատարանի արխիվ:





























