«Ես որտեղի՞ց իմանամ էտի։ Ինքն ինձ մոտ աշխատում ա, շատ լավ էլ երիտասարդ տղա ա, շատ լավ էլ աշխատում ա»,- «Առավոտի» հարցին այսպես է արձագանքել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը։  Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Խոսքը համայնքապետարանի առեւտրի եւ սպասարկումների բաժինը ղեկավարող Վարդան Զաքարյանի՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի որդու մասին է, որն արդեն մեկ ամիս է նշանակվել է այդ պաշտոնին։ Մեր տարակուսանքին՝ այդքան երիտասարդ, անփորձ ու ընդամենը մեկ ամիս աշխատելով ինչպե՞ս կարող է լավ աշխատել, Արմեն Ուլիխանյանը շտապես համոզել, որ այդպես էլ կա. «Նորմալ աշխատում ա, ի՞նչ կապ ունի՝ ում որդին ա։ Ինձ պետք ա մարդն աշխատի։ Շատ ակտիիվ, շատ լավ, բանիմաց տղա ա»։

Մեր տեղեկությունները, որ առաջիկայում հենց Վարդան Զաքարյանն էլ զբաղեցնելու է Նոր Նորք վարչական համայնքի ղեկավարի պաշտոնը, Ուլիխանյանը չմեկնաբանեց։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դա է լինելու Իշխան Զաքարյանի փոխհատուցումը ՎՊ նախագահի պաշտոնից նրա պաշտոնանկության դիմաց։
Ասում են նաեւ, որ պաշտոնանկությունից հետո Իշխան Զաքարյանը կստանձնի որդու՝ Նոր Նորք վարչական համայնքի ղեկավարի խորհրդականի դերը»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):