Իսրայելը հոկտեմբերի 30-ին ազատ է արձակել 26 պաղեստինցի բանտարկյալներից բաղկացած երկրորդ խումբը: Հինգ պաղեսինցիների հասցրել են Գազայի հատվածին սահմանակից ՀԱԿ, մնացած 21-ին՝ Հորդանան գետի Արեւմտյան ափին տեղակայված ՀԱԿ: Այնտեղ նրանց հանձնել են պաղեստինյան իշխանություններին:
Ժամանածներին Պաղեստինում ողջունել է մոտ երկու հազար մարդ՝ Մահմուդ Աբբասի գլխավորությամբ: Գազայի հտվածում ազատ արձակվածների ողջունելու են եկել հարյուրավոր մարդիկ՝ հիմնականում նրանց հարազատները, հաղորդում է NEWSru Israel-ը:
Հավաքվածների առաջ ելույթ ունենալով՝ Աբբասը հայտարարել է, որ քանի դեռ իսրայելական բանտերում կա թեկուզ մեկ պաղեստինցի բանտարկյալ, Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվելու:
Խաղա գործընթացի առաջխաղացման համար Իսրայելը խոստացել է բանտերից ազատել մոտ 104 պաղեստինցիների: 26 հոգուց բաղկացած առաջին խումբը ազատ է արձակվել օգոստոսի 13-ին: Ինչպես սպասվում է, եւս երկու խմբեր ազատ կարձակվեն դեկտեմբերին եւ մարտ-ապրիլին, ընդգծում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























