Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երեկ` հոկտեմբերի 29–ին, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման է ենթարկվել 4 հոգի Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Բերման էր ենթարկվել Աշոտ Մ-ն՝ իր Audi A7 մակնիշի մեքենայով, Ստանիսլավ Հ-ն, Ռոբերտ Մ-ն եւ Սամվել Հ-ն:
Խուզարկությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է ռետինեմ մահակ: Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Ի դեպ, shamshyan.com-ի տեղեկություններով՝ Աշոտ Մ-ն Ազգային ժողովի պատգամավոր, «Դերժավայի Արկադ» մականվամբ Արկադի Համբարձումյանի քրոջ տղան է, «Դերժավայի Սլավի» թոռը: Բերման ենթարկվածներից 17-ամյա Սատնսիլավ Հ-ն պատգամավոր Արկադի Համբարձումյանի տղան է, իսկ Ռոբերտ Մ-ն հայտնի գործարար «Բենզին Ռուբո» մականվամբ , ԲՀԿ-ական Ռուբեն Մասումյանի տղան է:





























