Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Հայտրանս» ավտոկայանի մոտակայքում, հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան, տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Նիսսան Պայդֆայնդեր» մակնիշի 01 VA 010 համարանիշի ավտոմեքենան բարձրացել է կուտակված ավազաթմբի վրա եւ գլխիվայր շրջվել: Վթարի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ 36-ամյա Վահե Մ.-ն մահացել է:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են հոսանքազրկման, գազի արտահոսքի դադարեցման եւ մեքենայի ուղղման աշխատանքներ:





























