ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հերթական անգամ կողմ է քվեարկել Կուբայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեղյալ հայտարարելուն: Եվ հերթական անգամ ԱՄՆ-ն ու Իսրայելը դեմ են քվեարկել այդ բանաձեւին: Ձեռնպահ են մնացել Պալաուն, Միկրոնեզիան եւ Մարշալյան կղզիները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ամերիկյան տնտեսական էմբարգոն ընդունվել է 1962թ՝ կուբական հեղափոխության հաղթանակից երեք տարի անց: ԱՄՆ-ն այդ քայլին գնացել է կղզում մարդու իրավունքների ոտնահարման եւ հակաժողովրդավարական ձեւավորման պատճառով: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի ԳՎ-ն համաձայն չէ Նահանգների դիրքորոշման դեմ եւ արդեն քսաներկու տարի է, ինչ էմբարգոն չեղյալ հայտարարելու մասին բանաձեւեր է ընդունում:
Ինչ վերաբերում է Կուբային, ապա վերջինիս իշխանությունները շարունակում են պնդել, որ մարդու իրավունքները խախտում է հենց ԱՄՆ-ն:





























